ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Ասում են...

Ասում են...
21.01.2014 | 01:27

...թե Սեուլից շաբաթ օրը Հայաստան վերադարձած Սերժ Սարգսյանն առաջիկայում տեղի ունենալիք ՀՀԿ ԳՄ-ում բավականին լուրջ խոսակցություն կունենա իր կուսակից անդամների հետ` Քոչարյանի սերիական հարցազրույցներին «դիլետանտ-սիրողական» մոտեցում դրսևորելու, հանգամանալից, կշռադատված ու փաստարկված չպատասխանելու համար։ Ասում են նաև, որ ինչպես երբեմն լինում է ՀՀԿ խորհրդի նիստերի ժամանակ, այս անգամ ևս Սերժ Սարգսյանն ամենայն խստությամբ նույն հարցն է տալու` բա դուք ինչի՞ համար եք:

Դիտվել է՝ 1664

Մեկնաբանություններ